Մեր մասին

Mathico – Advanced Math School-ի ուսուցիչները և ամբողջ թիմը սիրով հայտարարում են Mathico Yerevan խորացված մաթեմատիկայի դպրոցի բացման մասին:

Դասընթացները նախատեսված են 2-րդ դասարանից բարձր երեխաների համար։ Դրանք անցկացվելու են անգլերենով` Միացյան Նահանգների կողմից հաստատված կրթական ծրագրերով: Լրացուցիչ տեղեկություն կարող եք գտնել դասընթացների բաժնում:

Զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքների անդամների համար դասընթացները անց կկացվեն անվճար:Շնորհակալ ենք մեր հովանավորներին` «Գլոբալ Ինվեստ»-ին, հանձինս Վարդգես Ավետիսյանի` այս հնարավորության համար:


Մեր մասին

Mathico – Advanced Math School-ը Նյու Յորքում հիմնադրված մաթեմատիկական դպրոց է, որը գործում է Միացյալ Նահանգներում 2012թ-ից ի վեր: Մենք զուգահեռ աջակցում ենք մաթեմատիկական խմբակներին, որոնք գործում են Նյու Յորքի, Կալիֆորնիայի և Օհայոյի նահագներում, ինչպես նաև կազմակերպում ենք մաթեմատիկական տարբեր մրցաշարեր և օլիպիադաներ:

Mathico-ն ուսանողներին նախապատրաստում է միջազգային լավագույն համալսարաններ դիմելուն , ապահովում  նրանց մաթեմատիկական համակարգված կրթությունը` ներառյալ մոտիվացված  և տաղանդավոր երեխաների համար առաջադեմ թեմաներ ներառելը: Մենք նաև պատրաստում ենք ուսանողներին միջազգային տարբեր օլիմպիադաների և մրցաշարերի, ինչպիսիք են օրինակ ամերիկյան մաթեմատիկայի մրցաշարը 8-ից 12-րդ դասարանցիների համար և Հարվարդի MIT մաթեմատիկայի մրցաշարը, իսկ կրտսեր և սկսնակ ուսանողներին` Space Panda Math, Math Kangaroo, MOEMS, Mathcounts և շատ այլ մրցաշարերի:

Մենք խթանում ենք  երեխաների սերը և ձգտումը դեպի մաթեմատիկան, քաջալերում նրանց կարողությունների գագաթնակետին հասնելու համար և սովորեցնում հաղթահարելու տարբեր մարտահրավերներ: Մեր յուրահատուկ մոտեցմամբ բացահայտում  և զարգացնում ենք  երեխաների մտքի թռիչքը, օգնում նրանց գտնել ճիշտ մտածելու ուղիներ:

Դասընթացներն օգնում են երեխաներին գնահատել սեփական գիտելիքները, բացահայտել սխալները,ստանալ մնայուն գիտելիքներ և հմտություններ ողջ կյանքի համար՝ անկախ իրենց մասնագիտությունից:

REGISTER