News

«Մաթիկո» – Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 23, 2022

 

Նյու Յորքում հիմնադրված «Մաթիկո» խորացված մաթեմատիկայի դպրոցը բացվում է Երևանում այս հոկտեմբերին

 

*Դպրոցն անվճար է  վիրավոր և զոհված հայ զինվորների 

ընտանիքների անդամների համար:

 

ԵՐԵՎԱՆ — «Մաթիկո» դպրոցի ամբողջ թիմը սիրով հայտարարում է «Մաթիկո Երևան» խորացված մաթեմատիկայի դպրոցի բացման մասին:

 

«Մաթիկո»-ն Նյու Յորքում հիմնադրված մաթեմատիկայի դպրոց է, որը գործում է Միացյալ Նահանգներում 2012թ-ից ի վեր:  

 

 «Ես տպավորված եմ ԱՄՆ կրթական համակարգով և ցանկանում եմ դրա մի փոքր մասը բերել իմ հայրենիք: Մենք խթանում ենք  երեխաների սերը և ձգտումը դեպի մաթեմատիկան, քաջալերում նրանց հասնել իրենց կարողությունների գագաթնակետին և սովորեցնում հաղթահարել տարբեր մարտահրավերներ: «Մաթիկո» դպրոցում ուսուցումն իրականացվում է միջազգային ստանդարտներին համապատասխան, ինչը թույլ է տալիս պատրաստել ուսանողների, ովքեր կարող են դիմել միջազգային լավագույն համալսարաններ», – նշեց Նյու Յորքի «Մաթիկո» դպրոցների հիմնադիր Սամվել Սահակյանը:

 

Դասընթացներն անցկացվելու են անգլերենով` Միացյալ Նահանգների կրթության և գիտության նախարարության կողմից մշակված կրթական ծրագրերով: Դպրոցն ուսանողներին նախապատրաստում է միջազգային լավագույն համալսարաններ ընդունվելուն` ապահովելով  մաթեմատիկական խորացված գիտելիքներ: 

 

«Մաթիկո»-ն նաև պատրաստում է ուսանողներին միջազգային տարբեր օլիմպիադաների և մրցաշարերի, ինչպիսիք են` մաթեմատիկայի ամերիկյան մրցաշարը և Հարվարդի MIT մաթեմատիկայի մրցաշարը (8-ից 12-րդ դասարանցիների համար): Կրտսեր և սկսնակ ուսանողներին առաջարկում է` Space Panda Math, Math Kangaroo, MOEMS, Mathcounts և շատ այլ մրցաշարեր:

 

Դասընթացներն օգնում են երեխաներին գնահատել սեփական գիտելիքները, բացահայտել սխալները, ստանալ մնայուն գիտելիքներ և հմտություններ ողջ կյանքի համար՝ անկախ իրենց մասնագիտությունից:

 

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

 

  • Անգլերեն լեզվի ընդարձակ դասընթացներ
  • ԱՄՆ-ի ընդհանուր հիմնական ստանդարտ (ԱՄՆ-ի կանոնավոր դպրոցական ծրագիր)
  • Սինգապուրի մաթեմատիկա (խորացված դպրոցական ծրագիր)
  • Մաթեմատիկայի ազգային և միջազգային օլիմպիադայի դասընթացներ (առավելություն է լավագույն բուհեր դիմելիս)

 

ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐԵՐ

 

Դպրոցում իրականացվելու են բաց դռների օրեր հետևյալ ամսաթվերով՝

  • Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-15:00
  • Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16:00-20:00:

 

Դպրոցի ներկայացման և բաց դասընթացի հրավերի համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ կարճ հայտը:

 

Բաց դռների մասնակիցները կստանան 20% զեղչ ուսուցման առաջին 3 ամիսների համար:

 

Մանրամասն տեղեկությունների համար անցեք հետևյալ հղումով https://www.mathi.co/mathico-yerevan կամ զանգահարեք +374 77125606:

 

«Մաթիկո» դպրոց

1 Ալեք Մանուկյան փողոց, 

Երևան 0025, Հայաստան

Էլ.փոստ: serine@mathi.co

Հեռախոս: +37491148212

Կայքեր: https://www.mathi.co/, https://www.mathi.co/about-us-am